Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Դեսպան Վոլինկինը մեծ ափսոսանքով է ավարտելու իր առաքելությունը Հայաստանում

 Դեսպան Վոլինկինը մեծ ափսոսանքով է ավարտելու իր առաքելությունը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինն իրեն երջանիկ է համարում, որ հնարավորություն է ունեցել աշխատել Հայաստանում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Վոլինկինն իր պաշտոնավարման ավարտի վերաբերյալ ասաց, որ նա այս 5 տարիների ընթացքում ներդրել է իր ողջ ներուժը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացման համար։

«Ես կարող եմ վստահեցնել, որ այս 5 տարիների ընթացքում ես ներդրել եմ իմ ամբողջ ներուժը, որպեսզի մեր պետությունների, մեր ժողովուրդների միջև հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգանան արագացված տեմպերով։ Անկեղծ ասած՝ ես շատ երջանիկ եմ, որ ինձ հնարավորություն է ընձեռվել աշխատել Հայաստանում, որտեղ հիանալի մարդիկ են ապրում։ Ես շատ մեծ ափսոսանքով կհեռանամ, բայց միևնույն ժամանակ՝ անմոռանալի և վառ հիշողություններով»,- ընդգծեց ՀՀ-ում ՌԴ դեսպանը։

2018 թվականի մարտի 22-ի լրանում է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի պաշտոնավարման ժամկետը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]