Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի ուսական ռազմակայանի ինժեներները կլրասարքավորեն ուղեգծերը «ԲՄԽ-2018»-ի անցկացման համար

Հայաստանի ուսական ռազմակայանի ինժեներները կլրասարքավորեն ուղեգծերը «ԲՄԽ-2018»-ի անցկացման համար

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի ռազմական ինժեներներն ավարտում են ուղեգծերի սարքավորումը «Կամխուդ» եւ «Ալագյազ» զորավարժարանների տանկարշավարաններում «ԲՄԽ-2018» Բանակային միջազգային խաղերի մրցումների անցկացման համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, զինծառայողները մեկ ամսվա ընթացքում սարքավորել են ճանապարհային գոտին եւ խոչընդոտները «Տանկային բիաթլոն», «Անվտանգ միջավայր», «Սուվորովյան գրոհ», «Ավտոմոբիլային ռալլի» եւ այլ մրցումների ընտրական փուլերի անցկացման համար՝ ցուցակային բուլդոզերների, Էքսկավատորների, գրեյդերների եւ ավտոմոբիլային հատուկ ռազմական տեխնիկայի օգտագործմամբ:

Մրցումների նախաշեմին տանկարշավարաններում կատարվել Է ճանապարհային պաստառի մաքրում պայթուցիկ նյութերից եւ առարկաներից՝ «Կորշուն» ականափնտրիչների եւ ականափնտրիչ շներով կինոլոգների խմբերի օգտագործմամբ: Բարձրլեռնային զորավարժարաններում ուղեգծերի սարքավորմանը մասնակցում են ավելի քան 100 զինծառայողներ եւ շուրջ 50 միավոր ռազմական եւ հատուկ տեխնիկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]