1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լուկաշենկոն հորդորել Է ՀԱՊԿ-ի երկրներին՝ համատեղ արդիականացնել բանակները

Լուկաշենկոն հորդորել Է ՀԱՊԿ-ի երկրներին՝ համատեղ արդիականացնել բանակները

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 13-ին հայտարարել Է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներին անհրաժեշտ Է բանակների արդիականացման համատեղ աշխատանք կատարել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե խոսենք ընդհանուր առմամբ, մենք ՀԱՊԿ-ում շատ լրջորեն թերագնահատում ենք այն իրադրության վտանգը, որն ստեղծվում Է: Ռուսաստանը ինքն իր համար արդիականացնում Է զինված ուժերը: Մենք մյուս անդամների հետ միասին փորձում ենք զինվել, արդիականանալ եւ այլն:

Յուրաքանչյուրն ինքնուրույն»,-հայտարարել Է Լուկաշենկոն երկրի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ: Նախագահի խոսքը մեջբերել Է նրա մամուլի ծառայությունը: Դրա հետ մեկտեղ, Բելառուսի նախագահի կարծիքով, Ռուսաստանը կարող Է կարեւոր դեր խաղալ ՀԱՊԿ-ի երկրների զինված ուժերի արդիականացման գործընթացում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]