Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իտալական հայտնի բրենդն իր արտադրանքի նմանակումների խանութ կբացի

Իտալական հայտնի բրենդն իր արտադրանքի նմանակումների խանութ կբացի

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի նորաձեւ հագուստի, կոշիկի եւ աքսեսուարների արտադրող-ընկերության՝ Diesel-ի հիմնադիր Ռենցո Ռոսոն իր արտադրանքի նմանակումների վաճառքի խանութ կբացի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Dazed-ը: Diesel առեւտրանիշով նմանակումները վաճառվում են պաշտոնապես:

Ձեռնարկատիրոջ խոսքով՝ այս նախաձեռնությունը կոչված Է օգնել մարդկանց «չլարվելու այն հարցում, ինչ վերաբերում Է նորաձեւության պայմանականություններին»: «Կեղծումներ միշտ արել են հետ մնացողները,- ասել Է Ռենցո Ռոսոն:- Բայց ես հարգում եմ այն մարդկանց, ովքեր ընդունում են սեփական անկատարությունը, եւ առավել եւս նրանց, ովքեր չեն ամաչում հագնել այն, ինչ իրենք են ցանկանում»:

Diesel ապրանքանիշով նմանակված իրերի վաճառքը կսկսվի փետրվարի 13-ին, բայց դրանք արդեն գովազդվում են առեւտրանիշի Instagram-ում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]