Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անահիտ Բախշյանն անընդունելի է համարում «Երկիր ծիրանի»-ի բողոքի նման ձևը ավագանու նիստում

Անահիտ Բախշյանն անընդունելի է համարում «Երկիր ծիրանի»-ի բողոքի նման ձևը 
ավագանու նիստում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը «Երկիր ծիրանի»-ի բողոքի ձևը ավագանու նիստում անընդունելի և անհասկանալի է համարում: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նման տեսակետ հայտնեց Բախշյանը:

«Ոչ մի բարի նպատակ ատելության մթնոլորտում չի կարող իրականացվել: Խնդիրները լուծելու այլ տարբերակներ կան: Իմ փորձով վստահեցնում եմ՝ խաղաղ կերպով խնդիրներն ավելի հեշտ են լուծում ստանում»,-ասաց ավագանու «Ելք» խմբակցության անդամը:

Նրա խոսքով՝ իր պրակտիկայի ընթացքում բարի նպատակով բազմաթիվ խնդիրներ է բարձրացրել և հենց քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարության ժամանակ լուծում են ստացել:

Երևանի ավագանու՝ 2018թ. առաջին նիստի ընթացքում փետրվարի 13-ին սկանդալային միջադեպ է գրանցվել: Նիստը ընդմիջվել է «Երկիր ծիրանի» խմբակցության ներկայացուցիչների գործողությունների պատճառով: Ավագանու նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն իրենց հետ բերել էին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի վնասված կոյուղու ջրից և նիստի ընթացքում բացեցին կեղտաջրով լի սրվակը` հոտը տարածելով նիստերի դահլիճում, ստեղծելով խառնաշփոթ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]