1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ամերիկացիները ռեկորդային 20 մլրդ դոլար կծախսեն սիրահարների օրվա առթիվ նվերների համար

Ամերիկացիները ռեկորդային 20 մլրդ դոլար կծախսեն  սիրահարների օրվա առթիվ 
նվերների համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի ամերիկացի սպառողները Սբ.Վալենտինի օրվա առթիվ նվերների ձեռքբերման համար ծախսերը կավելացնեն մինչեւ ռեկորդային մակարդակ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նման կանխատեսում Է արել IBISWorld վերլուծական կենտրոնը:

Միագումար ծախսերն անցյալ տարվա համեմատությամբ կաճեն 1,7 տոկոսով եւ կհասնեն 20,1 մլրդ դոլարի: Ինչպես սպասվում Է, ԱՄՆ-ի յուրաքանչյուր բնակիչն այս տարի միջին հաշվով կգնի 151,98 դոլար գումարի նվերներ: Աճը բացատրվում Է բնակչության 1 շնչի հաշվով եկամուտների առկա մակարդակի բարձրացմամբ, ինչն ամերիկացիներին թույլ Է տալիս նվերների վրա փոքր-ինչ ավելի շատ ծախսել, քան անցյալ տարի, նշվում Է IBISWorld-ի հաղորդագրության մեջ:

Այս տարի այն անձանց բաժինը, որոնք պլանավորում են տոնել Սբ.Վալենտինի օրը, անցյալ տարվա 53,9 տոկոս մակարդակի համեմատությամբ մեծացել Է մինչեւ 54,7 տոկոս, վկայում են Մանրածախ առեւտրի ազգային ֆեդերացիայի (NRF) հարցման արդյունքները: Առավել զգալիորեն կաճեն ոսկերչական ապրանքների եւ քաղցրավենիքի ծախսերը՝ համապատասխանաբար 5,4 տոկոսով եւ 3,1 տոկոսով: NRF-ի տվյալներով՝ Բոլոր սիրահարների օրը հենց կոնֆետներն ու շոկոլադն են ամենատարածված նվերները, դրանք պլանավորում Է գնել հարցման մասնակիցների 55 տոկոսը:

Բացի այդ, պահանջարկ են վայելում ռոմանտիկ ուղեւորությունները, մշակութային միջոցառումների տոմսերը, կոսմետիկական սրահներ այցելությունները եւ այլն. դրանք նվեր կցանկանար ստանալ 42,3 տոկոսը: Սակայն նման անակնկալ մատուցելու մտադրություն ունի փետրվարի 14-ը տոնող ամերիկացիների ընդամենը 23,7 տոկոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]