1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ծիծեռնակ» մրցանակաբաշխությունում կհանձնվի 25 մրցանակ

«Ծիծեռնակ» մրցանակաբաշխությունում կհանձնվի 25 մրցանակ

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը կարող է խթան դառնալ կոմպոզիտորական արվեստի ներկայացուցիչների, անհատ կատարողների, երաժշտական տարբեր ուղղություններով ստեղծագործող երաժիշտների զարգացման համար:

Այս մասին փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Մրցանակաբաշխությունը կանցկացվի մարտի 31-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Սա երկրորդ «Ծիծեռնակ»-ն  է, որը պետք ի մի բերի հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորական արվեստի լավագույն նմուշները, փաստի, թե ովքեր, ինչ գործեր են ստեղծել տարվա ընթացքում: Այն կարժևորի արժանին, որի կարիքը ունի մեր հասարակությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

«Ծիծեռնակ-2018»-ի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի խոսքով` փառատոնի կազմակերպական խումբը ձգտում է անել ամեն հնարավորը, որ յուրաքանչյուր երաժիշտ որևէ գործ գրելիս մտածի այն փառատոնին ներկայացնելու մասին: Նա շեշտեց, որ «Ծիծեռնակ»-ը կլինի տարվա սպասված մշակութային իրադարձությունը՝ հարուստ գեղեցիկ ու նոր շոու ծրագրով, կարմիր գորգով, որով կքայլեն ոլորտի սիրված ներկայացուցիչները:

Փառատոնին կլինի 25 մրցանակ, նախատեսվում են նաև հատուկ մրցանակներ, որոնք կհանձնվեն երաժշտարվեստի հայտնի ներկայացուցիչների: «Ծիծեռնակ» մրցանակի հեղինակը դիզայներ Նուռն է:

Մրցանակաբաշխության երաժշտական պրոդյուսեր Հայկոն (Հայկ Հակոբյանը) նշեց, որ լավագույններին ընտրելիս հաշվի են առնում հանրության, բարձրակարգ մասնագետների կարծիքը:

Ռեժիսոր Արթուր Մանուկյանը կարծում է, որ փառատոնը տարիների ընթացքում կարող է ընդլայնել իր աշխարհագրությունը: Կազմակերպիչները ցանկանում են, որ այն չլինի երևանյան փառատոն, այլ տոն, որում կարող են ներգրավվել երաժիշտներ Հայաստանի մարզերից, Արցախից և Սփյուռքից:

Մրցանակաբաշխությունը կիրականացվի դասական ժանրում լավագույն երաժշտախումբ, դասական ժանրում լավագույն երաժիշտ-կատարող (վոկալ, գործիք), դասական ժանրում լավագույն ալբոմ, լավագույն համերգային նախագիծ, ժողովրդական ժանրում լավագույն երաժշտախումբ, ժողովրդական ժանրում լավագույն երաժիշտ-կատարող (վոկալ, գործիք), ժողովրդական ժանրում լավագույն ալբոմ, լավագույն համերգային նախագիծ անվանակարգերում:

Մասսայական (POP) ժանրում մրցանակը կհանձնվի լավագույն երգիչ, երգչուհի, լավագույն ռոք խումբ, լավագույն ջազ խումբ կամ կատարող, լավագույն ալբոմ, լավագույն համերգային նախագիծ, տարվա հիթ, տարվա հայտնություն, լավագույն տեսահոլովակ (բոլոր ժանրերի համար) անվանակարգերում:

 

Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել 2017 թվականի ընթացքում երաժշտական տարբեր ժանրերում իրականացված ծրագրեր, ստեղծագործող անհատ կատարողներ և խմբեր, ձայնագրման ստուդիաներ, հեռուստաընկերություններ և ռադիոընկերություններ:

Մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտ կարող են ներկայացնել ինչպես իրավաբանական (պետական և մասնավոր կազմակերպություններ), այնպես էլ ֆիզիկական անձիք (ստեղծագործողներ, կատարողներ, պրոդյուսերներ և այլք):

Արդյունքները կամփոփեն մրցութային հեղինակավոր հանձնաժողովները:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն ներկայացված հայտերի հիման վրա: Կմասնակցի այն անվանակարգը, որին ներկայացված է առնվազն երկու հայտ:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 28-ն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]