Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ադրբեջանցիները չհասկանալով… իրենց իջեցնում և մեզ բարձրացնում են, մենք բարձունքի վրա ենք. Ալեքսանդր Լապշին  

Ադրբեջանցիները չհասկանալով… իրենց իջեցնում և մեզ բարձրացնում են, մենք 
բարձունքի վրա ենք. Ալեքսանդր Լապշին

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ուրախություն է հայտնել, որ իր հետ կատարվածը՝ Ադրբեջանում ձերբակալությունը ավելի է խթանել զբոսաշրջության զարգացումն Արցախում:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Լապշինը գրել է իր անձնական puerrtto.livejournal.com  բլոգում:

 Լապշինը նշել է, որ կլանային քաղաքականություն վարող և ադրբեջանական ժողովրդի նավթային ռեսուրսները յուրացրած հանցագործ ռեժիմը չի կարող մարդկանց ուղղորդել, թե որտեղ ճանապարհորդեն, որտեղ ոչ:

 Լապշինը հայտնել է նաև, որ իր լիտվացի և լատվիացի ընկերները ավարտել են Արցախի մասին պատմող ֆիլմի նկարահանման աշխատանքները և որ, չնայած սեփական ռեսուրսներով նկարված լինելուն, ֆիլմը բավականին պրոֆեսիոնալ է:

 «Բաքվի հեռուստաընկերության կայքում գրում են, որ ճանապարհորդ Ալեքսանդր Ալիմովը, ով ընկերների հետ նկարահանել է այդ ֆիլմը Ղարաբաղի անկախության համար մղվող պատերազմում, ծառայում է հայկական քարոզչությանը և հայկական պատվեր է կատարում: Մարքեթինգի տեսանկյունից Ադրբեջանի ուշադրությունը համեմատաբար անհայտ բլոգերների նկատմամբ հետաքրքիր է: Մեզ բարձր մակարդակի բարձրացնելը լավ է, թե իմ համեստ անձի և թե ընկերներիս պարագայում: Այսպիսի գովազդի համար մարդիկ միլիոններ են վճարում, իսկ Ադրբեջանի քարոզչության նախարարի պաշտոնին նստեցրել են «հայ լրտեսին» (հայկական կողմի պատվեր կատարող անձին- հեղ.), և գործընթացն աշխատել է: Մինչ ադրբեջանցիները չհասկանալով հրապարակում են մեր մասին ամեն բան, դրանով իրենց իջեցնում և մեզ բարձրացնում են, մենք բարձունքի վրա ենք »,- նշել է բլոգերը:

Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակ»-ի մեջ էր ներառել առանց ադրբեջանական իշխանությունների հետ համաձայնեցնելու ԼՂ Հ այցելելու պատճառով:

Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ին մերժել էր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Բաքվի ծանր հանցագործությունները քննող դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել էր ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռը. նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]