1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մինչեւ 2050 թվականն աշխարհում հարկավոր Է 300 մլն լրացուցիչ աշխատատեղ ստեղծել. Համաշխարհային բանկ

Մինչեւ 2050 թվականն աշխարհում հարկավոր Է 300 մլն լրացուցիչ աշխատատեղ ստեղծել. Համաշխարհային բանկ

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդկային կապիտալում ներդրումներն են որոշելու երկրների ապագան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոն Կիմը, որը Դուբայում ելույթ Է ունեցել 6-րդ Համաշխարհային կառավարական համաժողովում, որը նվիրված Է արդյունավետ պետական կառավարման եւ կյանքի տարբեր ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հարցերին: ՀԲ-ի ղեկավարի խոսքով՝ «աշխարհի բոլոր երկրները պետք Է պատրաստ լինեն մրցակցել ապագայի տնտեսության մեջ»:

«Մինչեւ 2050 թվականը 150 մլն մարդ կլքի աշխատուժի շուկան, իսկ 450 մլն հոգի կհամալրեն այն: Դա նշանակում Է, որ 300 մլն աշխատատեղի խզում կառաջանա, որոնք անհրաժեշտ Է ստեղծել»,-ընդգծել Է Ջիմ Յոն Կիմը: «Ապագայի մասնագիտությունները շատ տարբեր են լինելու, իսկ ինովացիաները առաջ են մղվելու»,- ասել Է նա՝ նշելով այդ կապակցությամբ «կրթական համակարգում ներդրումներ կատարելու կարեւորությունը»: «Ներկայում շուրջ 250 մլն երեխաներ ամբողջ աշխարհում անգրագետ են, եւ մոտավորապես նույնքանն Էլ դուրս են մնացել դպրոցական կրթությունից»,-նշել Է ՀԲ-ի նախագահը:

Ուսանողներին պատրաստելիս, շարունակել Է նա, «մենք պետք Է այնպես անենք, որ նրանք հնարավորություն ստանան՝ սովորել խնդիրներ լուծել ստեղծարար աշխատանք կատարել, վերլուծական մտածողություն հանդես բերել, ինչպես նաեւ հնարավորություն ունենան կիրառելու իրենց ընդունակությունները՝ ավանդ ներդնելով ապագայի տնտեսության մեջ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]