Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ճիշտ պահն էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ից հեռանալու համար. Մխիթարյան  

Ճիշտ պահն էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ից հեռանալու համար. Մխիթարյան

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ից հեռանալու մանրամասներից:

«Երբեմն նոր թարմություն է պետք: Լավագույն պահն էր ինձ համար, քանի որ որոշ հանգամանքներ չէին աշխատում «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: 29 տարեկան եմ և ուզում եմ ավելի շատ խաղալ, տարիներ անց կավարտեմ կարիերաս: Ճիշտ պահն էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ից հեռանալու համար: Կարողացել եմ շատ բան սովորել իմ նախորդ մարզիչներից` Կլոպից և Մոուրինյոյից: Բայց ուզում եմ շատ բան սովորել նաև Արսեն Վենգերից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանի խոսքը մեջ է բերում «ESPN Brasil»-ը:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվել է «Արսենալ», իսկ «զինագործներից» մանկունյանական ակումբ է տեղափոխվել չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը: Ըստ «Արսենալ»-ի պաշտոնական կայքի` Մխիթարյանը լոնդոնյան ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]