Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գերմանիայի հավաքականը Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարն է

Գերմանիայի հավաքականը Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` եռօրյա պայքարից հետո Գերմանիայի հավաքականն ունի 4 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ (ընդհանուր 7 մեդալ): Երկրորդ տեղում նորից Նիդերլանդների թիմն է, որն ունի 3 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ (ընդհանուր 7 մեդալ): Եռյակի վերջում ԱՄՆ է՝ 3 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալներով (ընդհանուր 6 մեդալ):

Մեդալների ընդհանուր քանակով առաջատարը Նորվեգիան է, որն ունի ընդհանուր 9 մեդալ (2 ոսկի, 4 արծաթ, 3 բրոնզ):

Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են ձմեռային խաղերի համար ռեկորդային թվով մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ն` 242 մարզիկ: Օլիմպիական խաղերը երկրորդ անգամ են անցկացնում Հարավային Կորեայում: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը:

Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]