Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սցենարիստ Արեգ Ազատյանն ընդգրկվել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Բեռլինալե տալանտ կոմպուս» ծրագրում

Սցենարիստ Արեգ Ազատյանն ընդգրկվել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Բեռլինալե տալանտ կոմպուս» ծրագրում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ գրող, սցենարիստ և  ռեժիսոր Արեգ Ազատյանն ընտրվել է 2018 թվականի Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Բեռլինալե տալանտ կոմպուս» ծրագրում, իբրև սցենարիստ։ Կինոփառատոնը մեկնարկում է փետրվարի 15-ից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս ծրագրում ամբողջ աշխարհից ընտրվել է ընդամենը 15 սցենարիստ։ Մինչ այժմ Արեգ Ազատյանը, որպես կինոռեժիսոր նկարահանել է «Էշը», «Ճանճը», «Զատիկի ոտքից բռնված», «Ծովում չերևացող դելֆինները» կարճամետրաժ կինոնկարները և «Ռոմանտիկները» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը: Վերջինիս հիմքում Արեգ Ազատյանի գրած պատմվածքներն են:

Ժապավենները մասնակցել են բազմաթիվ միջազգային կինոփառատոների՝ Ռոտտերդամի, Բարսելոնի, Փարիզի, Սան Պաոլոյի, Տրիեստի, Մադրիդի, Հյուսթոնի եւ այլն, ստացել մրցանակներ և պարգեւներ։

Նա հրատարակել է «Կյանք արեւից վերեւ», «Մարդու դատավարությունը», «Զատիկի ոտքից բռնված», «Թռչող Աֆրիկացին», «Ռոմանտիկները» պատմվածքների ժողովածուները։ Արժանացել է «Ռուբեն Սեւակ» գրական մրցանակին, ՀՀ նախագահի մրցանակին, որպես լավագույն երիտասարդ արձակագիր, Ֆրանսիայում «Terre d’Armenie» գրական փառատոնում ստացել է տարվա լավագույն գրող մրցանակը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]