Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վարազդատ Հարոյանն օգնել է «Ուրալ»-ին հաղթանակ տոնել

Վարազդատ Հարոյանն օգնել է «Ուրալ»-ին հաղթանակ տոնել

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանն օգնել է «Ուրալ»-ին հաղթանակ տոնել ՖԱԼ-ի գավաթի խաղարկության մեկնարկային խաղում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կիպրոսում ընթացող ՖԱԼ-ի գավաթի խաղարկության առաջին տուրում Եկատերինբուրգի «Ուրալ»-ը 2:0 հաշվով հաղթել է «Տյումեն»-ին:

Հայաստանի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվել է 61-րդ րոպեին: Ազգային թիմի հարձակվող Էդգար Մանուչարյանը հայտավորված չի եղել խաղին:

ՖԱԼ-ի գավաթի խաղարկության շրջանակներում «Ուրալ»-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 14-ին:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]