Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բուլղարիան կողմ է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և ԵՄ աջակցությամբ

Բուլղարիան կողմ է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը Մինսկի խմբի 
համանախագահների միջնորդությամբ և ԵՄ աջակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիան հավատում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կարող է կարգավորվել խաղաղ ճանապարհով Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և Եվրամիության աջակցությամբ: Այս մասին ՀՀ նախագահական նստավայրում հայտարարեց Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը` անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին` հետևյալ ձևակերպմամբ. «Պարոն Ռադև, ադրբեջանական լրատվամիջոցները պարբերաբար աղավաղում են Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ տարբեր երկրների, այդ թվում` Բուլղարիայի մոտեցումները: Կներկայացնե՞ք Ձեր դիրքորոշումը և արդյոք այն համընկնո՞ւմ է Եվրամիության դիրքորոշման հետ»:

«Բուլղարիան շատ հստակ դիրքորոշում է ունեցել, որ հիմնահարցը կարող  է լուծվել խաղաղ միջոցներով` Մինսկի խմբի միջնորդությամբ` ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահությամբ, և ԵՄ աջակցությամբ: Շատ կարևոր է երկու երկրների նախագահների ակտիվ երկխոսությունը, որն ավելի քիչ էմոցիաների ու ավելի շատ խոհամտության վրա հիմնվի: Որպես Եվրոպական միության խորհուրդը նախագահող երկիր Բուլղարիան կաջակցի այս դիրքորոշման առաջ մղմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նախագահ Ռադևը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով փետրվարի 11-ին պետական այցով Հայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը՝ տիկնոջ հետ: Այցի շրջանակներում նախատեսված են Բուլղարիայի Հանրապետության նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ:

Նախագահ Ռումեն Ռադևին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կհյուրընկալի նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետի հետ հանդիպումից հետո Բուլղարիայի Նախագահը կայցելի Մայր Տաճար և գանձատուն: Հայաստան պետական այցի շրջանակներում Բուլղարիայի Հանրապետության նախագահը կայցելի նաև Մատենադարան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և Պեյո Յավորովի անվան թիվ 131 միջնակարգ դպրոց: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]