1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բիաթլոնիստ Լաուրա Դալմայերը նվաճեց իր երկրորդ օլիմպիական ոսկին  

Բիաթլոնիստ Լաուրա Դալմայերը նվաճեց իր երկրորդ օլիմպիական ոսկին

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացի բիաթլոնիստ Լաուրա Դալմայերը նվաճեց երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օլիմպիական խաղերի բիաթլոնի 10 կմ հետապնդում ձևում 30:35.3 արդյունքով 23-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ Լաուրա Դալմայերը: Նրան հաջորդեց Սլովակիան ներկայացնող Անաստասիա Կուզմինան, իսկ օլիմպիական բրոնզե մեդալը նվաճեց Անաի Բեսկոն (Ֆրանսիա):

Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվի մեդալների 102 հավաքածու 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են Ձմեռային խաղերի համար ռեկորդային շատ մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ: Հարավային Կորեայում երկրորդ անգամ են անցկացվում Օլիմպիական խաղերը: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Ներկա Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]