Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մարմինների 200-ից ավելի ֆրագմենտներ են հայտնաբերվել ԱՆ-148-ի կործանման վայրում

Մարմինների 200-ից ավելի ֆրագմենտներ են հայտնաբերվել ԱՆ-148-ի կործանման վայրում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի մարզի Ռամենսկոյեի շրջանում Ան-148 մարդատար ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են զոհվածների մարմինների ավելի քան 200 ֆրագմենտներ: Այդ մասբին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության՝ Մոսկվայի մարզի գլխավոր վարչության պետ Սերգեյ Պոլետիկինը:

«Այժմ գտնվել են մարմինների ավելի քան 200 ֆրագմենտներ: Աշխատանքները շարունակվում են, այդ թվում՝ նաեւ օդից: Քննչական կոմիտեն շրջաթիռ Է կատարում, որպեսզի ընդլայնի որոնման գոտին»,- փետրվարի 12-ին աղետի վայրում ասել Է Պոլետիկինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: Նա նշել Է, որ որոնման շրջանը բաժանված Է 29 հատվածների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]