Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վրաստանի զբոսաշրջության հատվածը ռեկորդային ցուցանիշներ Է արձանագրել

Վրաստանի զբոսաշրջության հատվածը ռեկորդային ցուցանիշներ Է արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զբոսաշրջության հատվածը Վրաստանի տնտեսության կարեւորագույն ոլորտներից մեկն Է, եւ Զբոսաշրջության ազգային վարչակազմն առավելագույն ջանքեր կգործադրի դրա հետագա զարգացման համար: Այդ մասին հայտնել Է գերատեսչության ղեկավար Գեորգի Չոգովաձեն՝ ելույթ ունենալով արդյունաբերության մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Չոգովաձեն նշել Է, որ 2017 թվականի արդյունքներով՝ զբոսաշրջության հատվածը ռեկորդային ցուցանիշներ Է արձանագրել ինչպես Վրաստան այցելած ճանապարհորդների թվով, այնպես Էլ շահույթով:

«2017 թվականին Վրաստան են ժամանել 7 մլն 554 հազար 936 միջազգային այցելուներ, ինչը 1 մլն 194 հազար 433-ով ավելի Է 2016 թվականի համեմատությամբ (աճը՝ 18,8 տոկոս): 2017 թվականին զբոսաշրջությունը երկրի տնտեսությանը բերել Է ավելի քան 2 մլրդ 750 մլն դոլար, ինչը 27 տոկոսով ավելի Է, քան 2016 թվականին: Սա աննախադեպ ռեկորդային ցուցանիշ Է: ՄԵր խնդիրն Է՝ Էլ ավելի զարգացնել զբոսաշրջությունը եւ առավելագույնս աջակցել այդ ոլորտին»,-հայտարարել Է Զբոսաշրջության վարչակազմի ղեկավարը:

Հարկ Է նշել, որ զբոսաշրջիկների՝ միջազգային այցելուների թիվը, որոնք Վրաստանում անցկացրել են մեկ օր եւ ավելի, 2017 թվականին կազմել Է ավելի քան 3 մլն 478 հազար (աճը՝ 27,9 տոկոս): 2017 թվականին ամենից շատ Վրաստան են այցելել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի քաղաքացիները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]