Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եվրոպայում բանկային գաղտնիքին վերջ Է տրված. եվրակոմիսար

Եվրոպայում բանկային գաղտնիքին վերջ Է տրված. եվրակոմիսար

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայում այլեւս բանկային գաղտնիք չկա, ցանկացած, օրինակ՝ Շվեյցարիայում, բացված հաշվի մասին անմիջապես հայտնի Է դառնում հարկային մարմիններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 12-ին հայտարարել Է Էկոնոմիկայի եւ ֆինանսների եվրակոմիսար Պիեր Մոսկովիսին:

«Եվրոպայում բանկային գաղտնիքին վերջ Է տրված: Եթե որեւԷ մեկը հաշիվ ունի Շվեյցարիայում, տեղի Է ունենում տեղեկատվության ավտոմատ փոխանակում, այսինքն՝ մենք այդ մասին անմիջապես իմանում ենք»,- հայտարարել Է եվրակոմիսարը՝ ելույթ ունենալով France2 ալիքում: Նա նաեւ հիշեցրել Է, որ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ համաձայնագրերը, Շվեյցարիայի հետ մեկտեղ, ստորագրվել են Լիխտենշտայնի, Սան Մարինոյի, Անդորայի եւ Մոնակոյի հետ:

Եվրամիության երկրների Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարների խորհուրդը (Էկոֆին) ավելի վաղ հավանություն Է տվել ԵՄ-ի հարկատուների եկամուտների ցուցակի ընդյայնման որոշմանը, որոնց վերաբերյալ Միության հարկային մարմինները պետք Է սկսեին ավտոմատ տեղեկատվություն փոխանակել 2017 թվականի երկրորդ կեսից ոչ ուշ: Հարկային մարմինների կողմից տեղեկատվության ավտոմատ փոխանակման ներքո հայտնվել են տոկոսները, շահութաբաժինները, ֆինանսական ակտիվների վաճառքից գոյացող հասույթը, ինչպես նաեւ հաշիներում մնացորդի մասին տեղեկությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]