Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության վերաբերյալ խոսակցություններին

Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի 
թեկնածության վերաբերյալ խոսակցություններին

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նկատում է, որ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների շրջանում ցանկություն կա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ավարտից հետո նրան տեսնել վարչապետի պաշտոնում: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ իրենք վարչապետի թեկնածուի հարց դեռ չեն քննարկել, սակայն նկատեց, որ լրագրողները ճիշտ են նկատել, որ շատ ՀՀԿ-ականների մոտ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում տեսնելու ցանկություն կա: «Որոշ ՀՀԿ-ականների  այդ տրամադրվածությունը թեկնածության առումով ճիշտ եք նկատել: Յուրաքանչյուր ոք, ով ՀՀԿ անդամ է, պարտավոր է ենթարկվել քաղաքական ուժի որոշումներին: Երբ մենք քննարկումներ կկազմակերպենք, կկայացնենք որոշում, այդ հարցին կանդրադառնանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Շարմազանովը:

Հարցին, կա՞ այլ անձ, ում թեկնածությունը վարչապետի պաշտոնում ՀՀԿ-ն քննարկում է, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց.  «Առայժմ որևէ անձի թեկնածության վերաբերյալ քննարկում չի եղել: Այն, ինչ դուք գիտեք, գիտեմ նաև ես, որովհետև մարդիկ մամուլի միջոցով իրենց կարծիքը ներկայացրել են, խոսել են իրենց ցանկությունների մասին»:

Իսկ հարցին, թե ինքն ո՞ւմ է տեսնում ապագա վարչապետի պաշտոնում Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ լավ գիտի ում է ցանկանում և ում թեկնածությունն է առաջադրելու, սակայն հավելեց, որ այս պահին անուն չի հնչեցնի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]