Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀԿ-ն ռեյտինգային ընտրակարգը վերացնելը նպատակահարմար չի համարում

ՀՀԿ-ն ռեյտինգային ընտրակարգը վերացնելը նպատակահարմար չի համարում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը  նպատակահարմար չի համարում Ընտրական օրենսգրքից հանել ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ կետը:

Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «ՀՅԴ-ն դեռ այն ժամանակ էլ կողմ չէր այդ ընտրակարգին, սակայն մենք ընդհանուր հայտարարի եկանք, ինչի արդյունքը մեր կոալիցիոն հուշագիրն է: Հիմա նրանք իրենց նախկին տեսակետն են պնդում, մենք այդ հարցով քննարկում դեռ չենք ունեցել: Կկազմակերպենք քննարկում, սակայն նշեմ, որ մենք Ընտրական օրենսգրքից ռեյտինգային ընտրակարգի մասին կետը հանելը նպատակահարմար չենք համարում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Բաղդասարյանը:

Նա հավելեց, որ միանգամից նման թռիչքային քայլ իրագործելը կարող է վտանգավոր լինել: «90-ականներից մինչև այսօր մենք, մեծամասնական համակարգն աստիճանաբար կրճատելով և նախապատվությունը տալով համամասնական համակարգին, այսօր արդեն կատարել ենք հեղափոխական քայլ` ամբողջովին անցնելով համամասնական ընտրակարգին: Ամեն ինչ պետք է արվի ներդաշնակ, իսկ փոփոխություններն այնպես պետք է արվեն, որ ցնցումներ չլինեն: Դուք գիտեք, որ եթե մենք միանգամից անցում կատարենք դասական համամասնական ընտրակարգին, կարող ենք ունենալ մարզեր, որոնք խորհրդարանում պատգամավոր չեն ունենա, իսկ հասարակության կապը իշխանության հետ լինում է պատգամավորների միջոցով: Մենք այստեղ պետք է զգույշ լինենք և այդ անցումը պետք է կատարենք ներդաշնակ»,- եզրափակեց Վահրամ Բաղդասարյանը:

Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ռեյտինգային ընտրակարգը շեղում է համամասնական ընտրակարգի դասական ձևից, իսկ իրենք կողմ են 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին: «Ծառուկյան» խմբակցությունը իր հերթին ռեյտինգային ընտրակարգը վերացնելու օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել` առաջարկելով  ՀՅԴ-ին միանալ իրենց նախաձեռնությանը նախագիծը համատեղ ներկայացնելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]