Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վրաստանի ամենախտաբնակ վայրը Թբիլիսին Է

Վրաստանի ամենախտաբնակ վայրը Թբիլիսին Է

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսին ամենախիտ բնակեցված վայրն Է Վրաստանում. 1 քառակուսի կիլոմետրի վրա ապրում Է մոտավորապես 2,2 հազար մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են 2014 թվականի մարդահամարի վիճակագրական տվյալները, որոնք զետեղված են «Սաքստատ» («Վրացստատ») ազգային վիճակագրական ծառայության կայքում:

Բնակչության խտության ցուցանիշով երկրորդ տեղն զբաղեցնում Է Աջարիան: Այնտեղ 1 քառակուսի կիլոմետրի վրա ապրում Է մոտավորապես 116 մարդ:

Առաջատարների եռյակը եզրափակում Է Իմերեթի տարածաշրջանը՝ 1 քառակուսի կիլոմետրի վրա՝ 83 մարդ:

Նրան հաջորդում են Շիդա Քարթլիի (1 քառակուսի կիլոմետրի վրա՝ մոտավորապես 77 մարդ), Քվեմո Քարթլիի (1 քառակուսի կիլոմետրի վրա՝ մոտավորապես 66 մարդ) եւ Գուրիայի (ավելի քան 55 մարդ) տարածաշրջանները:

Գուրիային հաջորդում Է Սամեգրելո-Զեմո Սվանեթի տարածաշրջանը: Վրաստանի այս մասում 1 քառակուսի կիլոմետրի վրա ապրում Է մոտավորապես 44 մարդ: Այնուհետեւ գալիս Է Կախեթը՝ երկրի գինու տարածաշրջանը (մեկ քառակուսի կիլոմետրի վրա՝ 28 մարդ):

Կախեթին հաջորդում Է Սամցխե-Ջավախեթին՝ 1 քառակուսի կիլոմետրի վրա՝ 25 մարդ:

1 քառակուսի կիլոմետր վրա մոտավորապես 17 մարդ Է ապրում Մցխեթի-Մթիանեթի տարածաշրջանում:

Պարզվել Է, որ Վրաստանի ամենաքիչ բնակեցվածը Ռաչա-Լեչխումի եւ Քվեմո Սվանեթի տարածաշրջանն Է: Այնտեղ 1 քառակուսի կիլոմետրի վրա ապրում Է յոթ մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]