Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արծրուն Հովհաննիսյանը հերքում է դիվերսիոն ներթափանցման փորձի մասին ադրբեջանական լրատվամիջոցների լուրերը

 Արծրուն Հովհաննիսյանը հերքում է դիվերսիոն ներթափանցման փորձի մասին 
ադրբեջանական լրատվամիջոցների լուրերը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները՝ իբր հայկական զինված ուժերի կողմից Ղազախի հատվածում հայ-ադրբեջանական սահմանն անցնելու և դիվերսիոն ներթափանցման փորձ ձեռնարկելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Միայն Ադրբեջանցիների պատկերացմամբ հայ դիվերսանտները սպիտակ համարներով ՈւԱԶ-ով կգնային դիվերսիայի։ Իսկ մեքենան ինչո՞ւ է հետևով նկարված, կամ եթե նկատել եք մեքենան, բա դիվերսանտները ու՞ր են»:

Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը հրապարակել է խոցված ՈՒԱԶ-ի տեսանյութը, որում ակնհայտ երևում է, որ ՈՒԱԶ-ը ոչ թե ՀՀ ՊՆ սև համարանիշով է, այլ ունի սպիտակ համարանիշ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]