Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մարին Լը Պենը փոխելու Է կուսակցության անվանումը

Մարին Լը Պենը փոխելու Է կուսակցության անվանումը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային ճակատ» դաշինքի առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել Է կուսակցությունը վերանվանելու մասին: «Ռեբրենդինգը» թույլ կտա ավելի շատ ձայներ հավաքել 2022 թվականի նախագահական ընտրություններում: Այս մասին քաղաքական գործիչը պատմել Է Europe 1-ի ալիքի Le Grand Rendez-vous ծրագրի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ազգային ճակատը» կվերանվանեն, սակայն Լը Պենը չի ճշտել, թե իր դաշինքն ինչ նոր անուն կունենա: Այնուամենայնիվ, քաղաքական գործիչն ընդգծել Է, որ կուսակցությունը չի հրաժարվում իր հայացքներից: «Մենք չենք հրաժարվում ոչ մի բանից. մենք նոր գլուխ ենք բացում մեր պատմության մեջ»,- հայտարարել Է նա:

Լը Պենը նաեւ հավելել Է, որ ցանկանում Է «Ազգային ճակատը» վերափոխել քաղաքական ընդդիմության, որը ձայների մեծամասնության արժանի լինի Ֆրանսիայի նախագահի հաջորդ ընտրություններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am