Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ինն անօդաչուներ Մոսկվայի մարզում հետախուզում են Ան-148-ի կործանման վայրը

Ինն անօդաչուներ Մոսկվայի մարզում հետախուզում են Ան-148-ի կործանման վայրը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի մարզում ինն անօդաչուներ հետախուզում են Ան-148 ինքնաթիռի կործանման վայրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ՌԴ-ի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) կայքում:

«Այս պահին արտակարգ իրադրության հետեւանքների վերացմանը ներգրավված են 780 մարդ եւ 175 միավոր տեխնիկա, այդ թվում՝ գործի են դրված ինն անօդաչու թռչող ապարատներ»,- հայտնել են ԱԻՆ-ում:

Հաղորդման համաձայն՝ անօդաչուների միջոցով որոշվում են որոնողական աշխատանքների անցկացման հիմնական տեղերը: Բացի դրանից, ԱԻՆ-ը 20 ձյունագնաց Է տրամադրել արտակարգ իրադրության գոտում քննիչների, Միջպետական ավիացիոն կոմիտեի փորձագետների աշխատանքի համար:

Հավելվում Է, որ ԱԻՆ-ի ղեկավարի հանձնարարությամբ Մոսկվայից Օրենբուրգի մարզ Է մեկնել գերատեսչության ինքնաթիռը՝ միջգերատեսչական օպերատիվ խմբով: Դրա կազմում են Ռուսաստանի ԱԻՆ-ի, Քննչական կոմիտեի, աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարության եւ առողջապահության նախարարության ներկայացուցիչներ: Օրսկում զոհվածների հարազատներից կվերցնեն ԴՆԹ-ի նմուշներ՝ Մոսկվայում գենետիկական փորձաքննություն կատարելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am