Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ան-148-ի կործանման վայրում փրկարարական գործողությունն ավարտված Է

Ան-148-ի կործանման վայրում փրկարարական գործողությունն ավարտված Է

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) աշխատակիցներն ավարտել են փրկարարական գործողությունն Ան-148 մարդատար ինքնաթիռի կործանման վայրում: Ինչպես փետրվարի 12-ին հաղորդել Է ՏԱՍՍ-ը, աշխատանքներն անցել են որոնողական փուլ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք արձանագրում ենք, որ ինքնաթիռում եղած 71 մարդիկ զոհվել են: Անկեղծ ցավակցություն ենք հայտնում հարազատներին ու մերձավորներին»,- լրագրողներին հայտնել Է ԱԻՆ-ի ղեկավար Վլադիմիր Պուչկովը:

Նրա խոսքով՝ հիմնական որոնողական աշխատանքները կարող են ավարտվել շաբաթվա ընթացքում: Նախարարն ընդգծել Է, որ մասնագետներն աշխատում են շուրջօրյա ռեժիմով: «Բեկորների ցրված են շատ մեծ տարածությամբ, ձյունն ու տեղանքի ռելիեֆը դժվարին վիճակ են ստեղծել»,- հավելել Է Պուչկովը: Ավելի վաղ հրապարակվել Է հանրանավի ուղեւորների եւ անձնակազմի անդամների ցուցակը: Նրանց թվում եղել են երեք անչափահասներ:

Միջադեպը հետաքննում Է ՌԴ Քննչական կոմիտեի կենտրոնական աշխատակազմը: Քննարկվում են պատահարի բոլոր վարկածները, հիմնականներն են՝ եղանակային պայմանները, մարդկային գործոնը եւ տեխնիկական անսարքությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]