Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մոսկվա-Օրսկ ինքնաթիռի կործանումը հայտնվել է տեսահսկման խցիկներում

Մոսկվա-Օրսկ ինքնաթիռի կործանումը հայտնվել է տեսահսկման խցիկներում
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի մարզում Ան-148 ինքնաթիռի անկումը հայտնվել Է տեսահսկման խցիկներում: Տեսահոլովակը հրապարակված Է YouTube-ում: Տեսագրության 26-րդ վայրկյանին երեւում Է պայթյուն, որի ալիքից ինքնաթիռը թռչում Է եւս մի քանի տասնյակ մետր եւ ընկնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սարատովի ավիագծեր» ավիաընկերության Մոսկվա - Օրսկ 703-րդ չվերթի Ան-148 մարդատար ինքնաթիռն աղետի Է ենթարկվել փետրվարի 11-ի ցերեկը Մոսկվայի մարզի Ռամենսկոյեի շրջանում:

«Ռոսավիացիայի» տվյալներով՝ անձնակազմի հետ կապը կորել Է «Դոմոդեդովո» օդանավակայանից թռչելուց մի քանի րոպե անց: Ինքնաթիռում գտնվող բոլոր 65 ուղեւորները եւ անձնակազմի վեց անդամները զոհվել են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]