Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել զերծ մնալ Սիրիայում իրավիճակն ավելի բարդացնող քայլերից

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել զերծ մնալ Սիրիայում իրավիճակն ավելի բարդացնող քայլերից

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական օդուժը փետրվարի 9-ի լույս 10-ի գիշերը մի քանի հրթիռային հարված է հասցրել Սիրիայի տարածքում, այդ թվում` Սիրիայի հարավ-արևմտյան ապաէսկալացիոն գոտում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը: Հարձակումների արդյունքում մարդկային և նյութական կորուստները ճշտվում են: Ինչպես պարզ է դառնում հաղորդագրություններից, մեկ իսրայելական ինքնաթիռ խոցվել է Գոլանի բարձունքների հատվածում:

«Մոսկվան մեծ անհանգստությամբ է ընդունել իրադարձությունների վերջին զարգացումները Սիրիայում: Հատկապես անհանգստացնող է լարվածության սրումը ապաէսկալացիոն գոտում և դրանից դուրս, որոնց ստեղծումը կարևոր նշանակություն ունի Սիրիայի ժողովրդի համար: Հիշեցնում ենք, որ սիրիական բանակը պահպանում է երկրի հարավ-արևմտյան հատվածում ապաէսկալացիոն գոտում լարվածություն թույլ չտալու վերաբերյալ առկա պայմանավորվածությունները: Կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին զսպվածություն դրսևորել և զերծ մնալ յուրաքանչյուր քայլից, որ կարող է ավելի բարդացնել իրավիճակը: Անքննարկելի ենք համարում Սիրիայի և տարածաշրջանի մյուս երկրների սուվերենության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը: Բացարձակ անթույլատրելի է ռուս զինծառայողների կյանքի և անվտանգության համար վտանգի ստեղծումը, ովքեր Սիրիայի օրինական իշխանությունների կողմից հրավիրել են ահաբեկչության դեմ պայքարում փոխգործակցելու համար»,- ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am