1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թևան Պողոսյանն Ադրբեջանում արտահերթ ընտրությունների անցկացումը կապում է երկրի ներքին խնդիրների լուծման հետ

Թևան Պողոսյանն Ադրբեջանում արտահերթ ընտրությունների անցկացումը կապում է 
երկրի ներքին խնդիրների լուծման հետ
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելով, ցանկանում է ավելի հեշտ հաղթահարել ընտրական փուլը: Փետրվարի 10-ին հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց  «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը՝ նկատելով, որ Ադրբեջանում ընտրությունները հոկտեմբերից ապրիլ տեղափոխելը կապված է այդ երկրի ներքին կյանքի խնդիրների լուծման հետ:

«Այսպես թե այնպես, ամեն ընտրությունից առաջ միջազգային հանրությունը, իր շահերից ելնելով, փորձում է օժանդակել ընդդիմադիրներին և ինչ-որ ձևով ազդել ընտրությունների վրա: Բոլորս գիտենք, որ Ադրբեջանում ավտորիտար ռեժիմ է, և ընտրությունները կանխատեսելի են, և դժվար թե ընդդիմադիրները կարողանան լուրջ մրցակից լինել նրան, սակայն Ալիևը, ընտրությունները շուտ անցկացնելով, ժամանակ է շահում և ցանկանում է ավելի հեշտ անցնել ընտրական փուլը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Պողոսյանը:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահը նշեց, որ Ադրբեջանը շփման գծում սրացումների կգնա հենց զգա, որ հայկական կողմը թուլացրել է զգոնությունը:

«Պատերազմի վտանգը միշտ կա, և սրացումների զսպող ուժը հայկական կողմի հզորություն է: Ադրբեջանում երկար տարիներ քարոզվել է ատելություն հայերի նկատմամբ և Ալիևի  վերջին հայտարարությունը դրանցից մեկն է: Այդ հայտարարությունների դեմ հայկական կողմը պետք է մեխանիզմներ մշակի, որպեսզի Ալիևը հաջորդ անգամ հետևի իր բառապաշարին»,- ասաց Պողոսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]