Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սիրիական բանակը հայտարարել է իսրայելական օդուժի հերթական գրոհը հետ մղելու մասին

Սիրիական բանակը հայտարարել է իսրայելական օդուժի հերթական գրոհը հետ 
մղելու մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական հակաօդային պաշտպանության զորքերը հերթական անգամ հետ են մղել իսրայելական օդուժի գրոհը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին հայտնել է սիրիական պետական հեռուստաընկերությունը:

Նշվում է, որ սկզբում խոսք է գնացել Դամասկոս նահանգի վրա հարձակման մասին, սակայն դրան հաջորդող հաղորդագրություններում հարձակման վայրն այլևս չի նշվել: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Իսրայելական բանակն էլ հաղորդել է, որ Սիրիայի տարածքում 12 թիրախի վրա է գրոհել, այդ թվում հակաօդային պաշտպանության երեք մարտկոց և իրանական օբյեկտներ: Ավելի վաղ իսրայելական զինված ուշերը հայտարարել են, որ Սիրիայի տարածքում գրոհել են իրանական ուժերի վրա, երբ Իսրայելի տարածքում իրանական անօդաչու թռչող սարք են նկատել:

Լուսանկարը` AFP

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]