1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պետական միջոցներով Գեղարքունիքում 2017 թվականին իրականացվել է քաղաքաշինական 22 ծրագիր

Պետական միջոցներով Գեղարքունիքում 2017 թվականին իրականացվել է քաղաքաշինական 22 ծրագիր

ԳԱՎԱՌ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքաշինության ոլորտում 2017թվականին ՀՀ պետական բյուջեից հատկացված 176.5 մլն դրամով մարզում իրականացվել են Զոլաքար համայնքի N 2 միջնակարգ դպրոցի, Սեւան քաղաքի N 1 հիմնական դպրոցի եւ Սեւան քաղաքի մշակույթի տան շինարարությունը:

Այդ ծրագրերը կշարունակվեն նաեւ 2018 թվականի ընթացքում: Բացի այդ, ՀՀ կառավարության որոշումներով մարզին հատկացված 321.2 մլն դրամով իրականացվել են թվով 19 օբյեկտների շինարարական աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, նշված գումարով իրականացվել է՝ Ծովազարդ համայնքի մանկապարտեզի ջեռուցման համակարգի կառուցում՝ 6.9 մլն. դրամ, Երանոս համայնքի մանկապարտեզի հիմնանորոգում ՝ 11 մլն. դրամ, Լանջաղբյուր համայնքի մանկապարտեզի հիմնանորոգում ՝ 12.7 մլն. դրամ, Լճաշեն համայնքի մանկապարտեզի հիմնանորոգում՝ 19.6 մլն դրամ, Ձորագյուղ համայնքի մշակույթի տան հիմնանորոգում՝ 12.5 մլն. դրամ, Զովաբեր համայնքի մշակույթի տան տանիքի հիմնանորոգում՝ 13.8 մլն. դրամ, Սեւան համայնքի թիվ 6 միջն. դպրոցի հիմնանորոգում՝ 12.9 մլն. դրամ, Վարսեր համայնքի միջն. դպրոցի հիմնանորոգում՝ 10.4 մլն. դրամ, Վարդենիս համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքի վերանորոգում՝ 37.8 մլն. դրամ, Ճամբարակ համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում՝ 20.6 մլն դրամ, Սեւան համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում՝ 31.3 մլն դրամ, Մարտունի համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում՝ 39.8 մլն. դրամ, Կարճաղբյուր համայնքի արտաքին լուսավորության ցանցի կառուցում՝ 4.9 մլն. դրամ, Սեմյոնովկա համայնքի արտաքին լուսավորության ցանցի կառուցում՝ 3.5 մլն. դրամ, Լիճք համայնքի տնամերձերի ոռոգման ցանցի կառուցում՝ 37.9 մլն դրամ, Ն.Գետաշեն համայնքի ոռոգման համակարգի կառուցում՝ 4.9 մլն. դրամ, Վաղաշեն համայնքի «Օստներ» կոչվող նորակառույց թաղամասի գազիֆիկացում՝13.1 մլն. դրամ, Կարմիրգյուղ համայնքի գազատարի ներքին ցանցի կառուցում՝ 18.7 մլն դրամ, Մարտունու հիվանդանոցի տանիքի հիմնանորոգում՝ 8.9 մլն. դրամ:«Թվարկված 19 ծրագրերի դեպքում բոլոր օբյեկտները հանձնված են շահագործման, եւ բոլոր ծրագրերը համարվում են ամբողջությամբ իրականացված»,-նշեց քաղաքաշինության վարչության պետը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]