Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս

ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել սահմանափակել գործողությունները սիրիական Աֆրինում


ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է անում սահմանափակել գործողությունները սիրիական Աֆրինում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, այս մասին հայտարարել է պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը: 

Նա հավելել է, որ Թուրքիան բավականին կոշտ դիրքորոշում ունի այդ հարցում: Նրա խոսքով՝ շփման եզրեր գտնելու համար անհրաժեշտ են անձնական հանդիպումներ: «Մենք պետք է աշխատենք Թուրքիայի հետ, որպեսզի հասկանանք նրանց երկարաժամկետ նպատակները»,- ասել է պաշտոնյան: 

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել է Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ «Ձիթենու ճյուղ» անվանումը ստացած գործողությունը սկսելու մասին: Թուրքիային աջակցում է նաև սիրիական ազատ բանակը: Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Թուրքիայի գործողությունները՝ հայտարարելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է: Պաշտոնական Մոսկվան իր հերթին կողմերին զսպվածության և Սիրիայի տարածքային ամբողջականությունը հարգելու կոչ է արել:

 

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ