Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Փետրվար

Թրամփը մեկ տարով հետաձգել է Լիբիայի նկատմամբ պատժամիջոցները


ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Լիբիայի նկատմամբ պատժամիջոցները, որոնք ներդրվել են դեռևս 2011թ. Մուամար Քադաֆիի իշխանության դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: 

«Լիբիայում տիրող իրավիճակը շարունակում է սպառնալիք մնալ ԱՄՆ-ի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար, և անհրաժեշտ է միջոցառումներ ձեռնարկել Քադաֆիի ընտանիքի անդամների, նրանց համակիրների և այլ անձնանց չարաշահումներից պաշտպանվելու համար, որոնք խոչընդոտում են լիբիական ազգային հաշտեցման գործընթացին»,- ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: 

Սկզբնական շրջանում պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են Մուամար Քադաֆին, նրա ընտանիքի 4 անդամ, կենտրոնական բանկը:

 




Մրցույթ

«Մեկ անգամ Հայաստանում»

Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ