Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում գործող ընկերությունը պատրաստակամ է աջակցելու ՀՀ առողջապահության ոլորտի ներդրումային ծրագրերին

ԱՄՆ-ում գործող ընկերությունը պատրաստակամ է աջակցելու ՀՀ առողջապահության ոլորտի ներդրումային ծրագրերին

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում գործող «Continental Advisery services» ընկերությունը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի առողջապահության ոլորտի ներդրումային ծրագրերին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Հակոբ Յեղինյանին, ով երկար տարիներ ղեկավարում է ԱՄՆ-ում գործող «Continental Advisery services» ՍՊԸ-ն։ Նա նախարարին հայտնել է, որ տարբեր երկրների կառավարություններին, վստահելի ներդրողներին և կազմակերպություններին անաչառ ֆինանսական փորձաքննություն տրամադրող և մի շարք ծրագրեր իրականացնող իրենց կազմակերպությունը պատրաստակամ է աջակցելու նաև Հայաստանի առողջապահության ոլորտում ներդրումային ծրագրերին։

Հակոբ Յեղինյանը նշել է, որ արդեն իսկ արձագանքել են գործընկեր «Հայաստան-Արցախ հիմնադրամի» նախագահ Հարութ Սասունյանի առաջարկին և առաջիկայում կաջակցեն մարդասիրական օգնության դեղերն ու սարքավորումներն ԱՄՆ-ից տեղափոխելուն։ Նախկինում այդ ծախսերը հոգացել է բարերար Քըրք Քրքորյանը։

Լևոն Ալթունյանը հակիրճ ներկայացրել է առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները` շեշտադրելով այն ծրագրերը, որոնք կարող են հետաքրքրել արտասահմանյան ներդրողներին և մասնագետներին։ Նախարարը ներկայացրել է մարզային և Երևանի առանձին հիվանդանոցներ կոնցեսիոն կառավարման հանձնելու, էլեկտրոնային առողջապահական համակարգի ընդլայնման նպատակով բուժաշխատողներին ուսուցանելու, առողջ ապրելակերպի, մասնավորապես` ծխախոտի դեմ պայքարի ծրագրերը։

«Եվրոպայում քաղցկեղի դեմ պայքարի գործում առաջատար կենտրոնի` Փարիզի «Գյուստավ Ռուսսի» ուռուցքաբանական ինստիտուտի հետ մենք պայմանավորվել ենք Հայաստան բերել ֆրանսիական ճանաչված բրենդը։ Նրանք պատրաստ են քաղցկեղի բուժման նորագույն մեթոդներով ու առաջատար մոդելներով, թիրախային կրթական և այլ ծրագրերով մեր երկրում զարգացնել ուռուցքաբանական ծառայությունները։ Մենք կարող ենք համագործակցել նաև այս ոլորտում»,- ասել է Լևոն Ալթունյանը։  

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք այլ հարցեր ևս։

 Հակոբ Յեղինյանը նշել է, որ մանրամասն կծանոթանան ոլորտում իրականացվող ծրագրերին և առաջիկայում կտեղեկացնեն, թե հատկապես որ ուղղությամբ կսկսեն համագործակցությունը։ Նա նշել է, որ հայրենիքին ավելի օգտակար լինելու նպատակով Հայաստանում ստեղծել են CAS-EurAsia կազմակերպությունը»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]