Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Շուլցը հրաժարվել Է ԳԴՀ-ի ԱԳ նախարարությունը գլխավորելու պլաններից. Redaktionsnetzwerk Deutschland

Շուլցը հրաժարվել Է ԳԴՀ-ի ԱԳ նախարարությունը գլխավորելու պլաններից. Redaktionsnetzwerk Deutschland

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Մարտին Շուլցը կուսակիցների քննադատությունից հետո որոշել Է հրաժարվել ԳԴՀ-ի արտաքին գործերի նախարարի պաշտոնն զբաղեցնելու պլաններից, եթե ԳՍԴԿ-ի անդամները հավանություն տան ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի հետ կոալիցիոն պայմանագրին:

Այդ մասին փետրվարի 9-ին հայտնել Է Redaktionsnetzwerk Deutschland (RND) խմբագրական միավորումը՝ վկայակոչելով կուսակցության աղբյուրներ: Ինչպես սպասվում Է, Շուլցն իր որոշման մասին կհայտարարի առաջիկա ժամերին: Շուլցի վրա ճնշումն աճում Է այն բանի պատճառով, որ նա վերջին ամիսներին մի քանի անգամ խախտել Է իր քաղաքական խոստումները: Խորհրդարանական ընտրություններում պարտությունից հետո նա ասում Էր, որ իր կուսակցությունն ընդդիմություն Է դառնում, բայց հետո կառավարության շուրջ բանակցություններ սկսեց Անգելա Մերկելի դաշինքի հետ:

Այնուհետեւ նա ասաց, որ ոչ մի պարագայում նախարար չի դառնա գործող կանցլերի օրոք, բայց հետո հայտարարեց ԱԳ նախարարության ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու պլանների մասին: Բացի այդ, նա իբր խոստացել Է արտաքին գործերի ներկայիս նախագահ Զիգմար Գաբրիելին նախարարների ապագա կաբինետում նրան թողնել գերատեսչության ղեկավարումը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]