Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

«ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ն իրականացնում է գործարար կանանց համար նախատեսված «Կանայք բիզնեսում» նոր ծրագիրը


ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ համատեղ իրականացրել են «Կանայք բիզնեսում»  թեմայով միջոցառումը, որի շրջանակում կին գործարարներին ներկայացվեց երկու բանկերի համագործակցության արդյունքում ստեղծված ֆինանսական ծառայությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. ««Նպատակը մեկն է օժանդակել, ոգևորել և խրախուսել կին ձեռներեցներին, որպեսզի նրանք ավելի ակտիվ լինեն բիզնեսում, եթե դեռ չեն զբաղվում, ապա սկսեն։  Իրենց բիզնեսը ընդլայնելու համար լավ գաղափարներով կարող են գալ բանկ միաժամանակ  ֆինանսավորում և որակյալ խորհրդատվություն ստանալու, նշում եմ որակյալ, որովհետև խորհրդատվության պակաս մեր երկրում չկա, որակյալ խորհրդատվության՝ շատ կա»,- իր խոսքում նշել է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի Զարգացման և մարքեթինգի վարչության ղեկավար Արսեն Մելքոնյանը։

«Բանկի ՓՄՁ հաճախորդների 1/3-ը կանայք են և մենք նպատակ ունենք կանանց համար դառնալ առաջին ընտրության բանկը։ Մինչև ապրիլի 30-ը կին գործարարների վարկավորումը կիրականացնենք  հատուկ պայմաններով՝ առանց գրավի մինչև 4 մլն ՀՀ դրամը 13, իսկ ԱՄՆ դոլարով՝ 10 տոկոս տարեկան տոկոսադրույքով, իսկ ավելի խոշոր վարկերի դեպքում ՀՀ դրամով 12.5 և ԱՄՆ դոլարով 9 տոկոս տարեկան տոկոսադրույքով»,- նշել է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի պրոդուկտների կառավարման և վաճառքի բաժնի պետ Հակոբ Հակոբյանը։

Women in business առաջարկի մանրամասներին ծանոթացեք այստեղ։

Իրականացված միջոցառմանը մասնակցեցին բանկի հաճախորդ և հաճախորդ չհանդիսացող  ավելի քան 90 կին ղեկավար՝ փոքր ու միջին բիզնեսի տարբեր ոլորտներից»։ 




Մրցույթ

«Մեկ անգամ Հայաստանում»

Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ