Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի անօդաչուի հարվածով ոչնչացվել Է պակիստանցի թալիբների պարագլուխը

ԱՄՆ-ի անօդաչուի հարվածով ոչնչացվել Է պակիստանցի թալիբների պարագլուխը

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան անօդաչուի հարվածի հետեւանքով փետրվարի 9-ի առավոտյան ոչնչացվել Է պակիստանցի թալիբների պարագլուխ Սայիդ Սաջնուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Աֆղանստանի հեռուստատեսությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Ըստ որոշ տվյալների Պակիստանի հյուսիս-արեւմուտքում բազավորված «Թեհրիք-ի-Թալիբան Պակիստան» շարժման ղեկավարը ոչնչացվել Է պակիստանյան Հյուսիսային Վազիրստանում, այլ տվյալներով՝ Աֆղանստանի տարածքում: Հեռուստատեսությունը, հղում անելով Աֆղանստանի կառավարության աղբյուրների, նշում Է, որ Սաջնուի հետ միասին սպանվել են նրա Իսմայիլ զարմիկը եւ երկու թիկնապահներ:

Սաջնուն «Թեհրիք-ի-Թալիբան Պակիստան» շարժման առաջնորդ Էր ընտրվել 2013 թվականի վերջին Հաքիմուլլահ Մեհսուդի փոխարեն, որը նույնպես ոչնչացվել Է ամերիկյան անօդաչուի կողմից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]