Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատարն Ադրբեջանին կոչ է արել բարելավել ժողովրդավարական իրավիճակը

ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատարն Ադրբեջանին կոչ է արել 
բարելավել ժողովրդավարական իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 9-ին Բրյուսելում տեղի է ունեցել Եվրամիության արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Կողմերը հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշել են, որ քննարկել են երկկողմ հարցերի ողջ շրջանակը` ներառյալ Ղարաբաղյան հարցը և էներգետիկ ծրագրերը:

Մոգերինին նշել է, որ Եվրամիության համար ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերը մնում են որպես առաջնահերթություններ:

«Կարևոր է, որ Ադրբեջանը կատարի այս ոլորտներում ստանձնած պարտավորությունները»,-նշել է Մոգերինին, և հավելել, որ այդ ամենը վերաբերվում է նաև միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացմանը, հանրահավաքների, մամուլի ազատության իրավունքի պահպանմանը:

Մոգերինին  ընդգծել է, որ այս ամենը հատկապես կարևոր է Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունների նախօրեին:

ԵՄ պաշտոնյան անդրադառնալով Ղարաբաղյան հարցին նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ և բանակցային ճանապարհով: Մոգերինին  հակամարտության կողմերին կոչ է արել թուլացնել սահմանային լարվածությունը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]