Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

Ընտրվելու դեպքում կլինեմ չորրորդ հանրապետության առաջին նախագահը. Արմեն Սարգսյան


ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը կարծում է, որ նախագահի պաշտոնում առաջադրվելու և ընտրվելու դեպքում կլինի ոչ թե երրորդ հանրապետության չորրորդ նախագահը, այլ չորրորդ հանրապետության առաջին նախագահը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանում «Ելք» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը, պատասխանելով հարցին՝ չի նեղանա, եթե ընտրվի նախագահ և իր նստավայրը չլինի Բաղրամյան 26-ում, պատասխանեց. «Ընդհակառակը, ես արդեն ասել եմ, որ իմ կարծիքով, եթե ես առաջադրվեմ և ընտրվեմ, ես պետք է լինեմ ոչ թե երրորդ հանրապետության չորրորդ նախագահը, այլ չորրորդ հանրապետության առաջին նախագահը»:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ