Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆրանսիացի ինկասատորը շուրջ 26 մլն եվրո Է տվել հանցագործներին

Ֆրանսիացի ինկասատորը շուրջ 26 մլն եվրո Է տվել հանցագործներին

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի ինկասատորը հարկադրված Է եղել շուրջ 26 մլն եվրո տալ Լիոնում իր դստերն առեւանգած հանցագործներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 9-ին հայտնել Է Parisien թերթը:

Թերթի տվյալներով՝ փետրվարի 8-ի երեկոյան չորագործները սանտեխնիկների տեսքով թափանցել են աղջկա բնակարան եւ առեւանգել նրան: Հանցագործները կապվել են պատանդի հոր հետ, որն ինկասատոր Էր աշխատում Շվեյցարիայում, եւ պահանջել աղջկան ազատելու դիմաց ինկասատորական ֆուրգոնից իրենց փոխանցել կանխիկ փողը: Հանդիպումը կայացել Է Շվեյցարիայում:

Ինկասատորը առեւանգողներին հանձնել Է 15-ից մինչեւ 30 մլն շվեյցարական ֆրանկ (13-26 մլն եվրո): Փոքր-ինչ ուշ ժանդարմներն աղջկան հայտնաբերել են Ֆրանսիայի Տրամուա (Էնի դեպարտամենտ) կոմունայում: Ֆրանսիայի ոստիկանությունը տեղի ունեցածի հետաքննություն Է կատարում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]