Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Ա՜յ քեզ բան». տարեց տղամարդը չի հավատացել, որ ինքը 98 տարեկան Է

«Ա՜յ քեզ բան». տարեց տղամարդը չի հավատացել, որ ինքը 98 տարեկան Է

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցցանցերի օգտատերերը հիացմունքով են լցվել 98-ամյա տղամարդու նկատմամբ, որը մոռացել Է, թե քանի տարեկան Է ինքը, եւ շատ բուռն Է արձագանքել, երբ նրան հիշեցրել են իր տարիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեսահոլովակը YouTube-ում հրապարակել Է ծերունու որդին: Հոլովակի սկզբում այդ մարդը պնդում Է, թե ինքը 79 տարեկան Է, իսկ հետո՝ որ ինքը 89 տարեկան Է: Դրանից հետո նա սկսում Է մեկական տարով ավելացնել մինչեւ հասնում Է 98-ին: Որդուց լսելով, որ դա իրոք իր տարիքն Է, տարեց մարդն սկսում Է հայհոյել ու ծիծաղել: «Ա՜յ քեզ բան: Ուրեմն՝ 98 տարեկան եմ: Գրողը տանի, ոնց այսքան շուտ ծերացա: Աստված իմ»,-ասում Է նա: «Այսպե՜ս, ես ծնվել եմ 1919 թվականին: Այժմ ո՞ր թիվն Է»,-ճշտում Է նա այնուհետեւ:-Այսինքն՝ հաջորդ ամռանը ես կդառնամ 100 տարեկան: Գրողի տանի, վերջացած ծերուկ կլինեմ»:

Երկու օրվա ընթացքում տեսանյութը գրեթե 400 հազար մարդ Է դիտել: Մեկնաբանություններում տեսահոլովակի հերոսին գովասանքի խոսքեր են ասում նրա ոգու կայտառության համար եւ երկարակեցություն մաղթում նրան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]