Հարավային Կորեայի նախագահը հանդիպում Է ունեցել ԿԺԴՀ-ի առաջնորդի քրոջ հետ
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը փետրվարի 9-ին առաջին անգամ հանդիպում Է ունեցել Կիմ Յո Չժոնի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդի հարազատ քրոջ հետ: Ինչպես հայտնել Է «Ռյոնհապ» գործակալությունը, դա տեղի Է ունեցել Փհենչհանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հարավային Կորեայի նախագահը եւ ԿԺԴՀ-ի ղեկավարի քույրը միմյանց ձեռք են սեղմել հանդիպման ընթացքում: Փետրվարի 9-ին ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահը եւ ԿԺԴՀ-ի անվանական ղեկավար Կիմ Յոն Նամը միմյանց ձեռք են սեղմել պաշտոնական ընդունելության ժամանակ: Կիմ Յո Չժոնը, որն զբաղեցնում Է Կորեայի աշխատանքային կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի պետի տեղակալի պաշտոնը, ընդգրկված Է փետրվարի 9-ին Հարավային Կորեա ժամանած ԿԺԴՀ-ի պաշտոնական պատվիրակության կազմում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում