1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պետական բարձր պարգևների արժանացած մանկավարժներն իրենց առաքելությունն են համարում լավ քաղաքացի դաստիարակելը

Պետական բարձր պարգևների արժանացած մանկավարժներն իրենց առաքելությունն են 
համարում լավ քաղաքացի դաստիարակելը

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության և գիտության բնագավառներում ունեցած վաստակի համար պարգևների արժանացած մանկավարժները ցանկանում են յուրաքանչյուր մասնագետ արժևորի իր կոչումը կյանքում և արժանանա նման գնահատանքի: Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 95-ամյակի առթիվ կազմակերպված հոբելյանական միջոցառման ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել, վաստակավոր մանկավարժի կոչում է շնորհել բուհի մի խումբ աշխատակիցների:

Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչումը կրկնապատիկ պատվաբեր է համարում, քանի որ ամբողջ կյանքում աշխատել է կամ երիտասարդության, կամ երեխաների հետ։ «Դպրոցը, բուհը, կրթությունը մանկավարժի աշխատանքն է։ Այդ իմաստով կրկնակի հպարտ եմ, որ հենց այդ կոչումն է ինձ այսօր շնորհված։ Յուրաքանչյուր մարդ ցանկանում է, որ իր աշխատանքը գնահատվի, և ես միշտ ուրախացել եմ, երբ այդ պարգևներն արժանի մարդկանց են տրվել։ Այսօր մեր բուհից մի շարք մանկավարժներ են արժանացել նախագահի պարգևին, և բոլորն էլ վաստակաշատ մարդիկ են։ Այս պարգևը ես ընդունում եմ ոչ թե որպես միայն իմ, այլև իմ գործընկերների, բոլոր այն մարդկանց աշխատանքի արդյունք, ում հետ ես տարիներ շարունակ աշխատել եմ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Մանկավարժական համալսարանի մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը:

Երախտագիտության մեդալի արժանացած Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հեղինե Խաչատրյանը հիշեցնում է մանկավարժի առաքելությունը լավ քաղաքացի դաստիարակելն է: «Մենք հասարակական հարաբերությունների տարբեր ոլորտներում շատ տարբեր մասնագիտության տեր մանկավարժներ ենք պատրաստում։ Յուրաքանչյուր մարդ դեռ դպրոցական տարիքից իր նախասիրություններից ելնելով ընտրում է մեկը այն բազմաթիվ մասնագիտություններից, որոնք կարող է առաջարկել աշխարհը։ Սակայն աշխարհի բոլոր մասնագիտությունների տեր մարդկանց պատրաստելու հետ մեկտեղ լավ քաղաքացիներ պատրաստողը նրա համեստ ուսուցիչն է, ում անունը, երբեմն, չի հնչում, սակայն բոլորին որպես լավ մասնագետ ու քաղաքացի, հենց ուսուցիչներն են պատրաստում։ Հետևաբար` մենք մեր գործին մոտենում ենք մեծագույն պատասխանատվությամբ, որովհետեւ զգում ենք դրա իրական արժեք»,-նշեց Հեղինե Խաչատրյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]