Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բրյուսելի BRAFA արվեստի տոնավաճառը հաճախելիության ռեկորդ Է սահմանել

Բրյուսելի BRAFA արվեստի տոնավաճառը հաճախելիության ռեկորդ Է սահմանել
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելի BRAFA արվեստի տոնավաճառը վերստին հաճախելիության ռեկորդ Է սահմանել, այնտեղ այցելել Է 64 հազար մարդ, ինչպես նաեւ վաճառվել են Մարկ Շագալի, Պիտեր Պաուլ Ռուբենսի, Անիշ Քափուրի եւ այլ վարպետների գործեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 9-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են կազմակերպիչները:

«Տոնավաճառ Է այցելել 64 հազար մարդ, որը տեղի Է ունեցել հունվարի 27-ից մինչեւ փետրվարի 4-ը, նկատվել Է օտարերկրացի հանրության, ինչպես նաեւ երիտասարդ այցելուների քանակի ընդլյանում: Արվեստի ստեղծագործությունների վաճառքների գումարը գերազանցել Է անցյալ տարվա նույն ցուցանիշը»,- պատմել են կազմակերպիչները:

Տոնավաճառում վաճառված ամենաթանկ ցուցանմուշներից մեկը դարձել Է ամերիկացի նկարիչ Սայ Թվոմբիլի նկարը, որը ներկայացրել Էր Samuel Vanhoegaerden Gallery-ն: Նրա "Untitled Ramifications" նկարի արժեքը, որն ստեղծվել Է 1971 թվականին Հռոմում, կազմել Է 2,5 միլիոն եվրո:

2019 թվականին BRAFA-ն տեղի կունենա հունվարի 26-ից մինչեւ փետրվարի 3-ը Tour & Taxis համալիրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]