Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

Մեր երկրում այսօր և վաղը քաղբանտարկյալներ չպետք է լինեն. Արմեն Սարգսյան


ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այսօր և վաղը քաղբանտարկյալներ չպետք է լինեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում «Ելք» խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ: 

«Ես չգիտեմ` կան, թե ոչ։ Ես գիտեմ, որ կան անհատներ, ովքեր գնահատվում են որպես քաղբանտարկյալներ։ Ես գիտեմ միջազգային տարբեր կառույցների գնահատականը, և իմ տեսակետն այն է, որ մեր երկրում այսօր կամ վաղը քաղբանտարկյալներ չպետք է լինեն»,- ասաց նա։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ