Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայտնի է դարձել Ջոքերի հաջորդ դերակատարի անունը

Հայտնի է դարձել Ջոքերի հաջորդ դերակատարի անունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան Հոակին Ֆենիքսը կարող Է չարագործ Ջոքերի դերակատարը դառնալ DC-ի աշխարհի նոր գերհերոսական ֆիլմում: Նա արդեն բանակցություններ Է վարում Warner Bros ընկերության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Variety-ն:

Ինչպես նշում Է հրատարակությունը, առայժմ անանուն ժապավենի ռեժիսոր Թոդ Ֆիլիփսը պնդում Է, որ Ֆենիքսն այդ դերի գլխավոր հավակնորդն Է: Բեմադրիչը դերասանի հետ հանդիպել Է անցյալ տարվա վերջին եւ սպասում Էր, թե երբ կկարգավորվեն ստուդիայի հետ բանակցությունները:

Ինսայդերների խոսքով՝ Ջարեդ Լետոն, որը Ջոքերին մարմնավոր Էր «Ինքնասպանների ջոկատ»-ում, առաջվա պես մնում Է DC-ի աշխարհում, իսկ Ֆենիքսի ներգրավումը ոչ մի կերպ չի ազդի ապագա ֆիլմերում այդ դերում Լետոյի աշխատանքի վրա:

Լետոյից առաջ Ջոքերին Էկրանին մարմնավորել են Հիթ Լեջերը, Ջեկ Նիկոլսոնը եւ Սեսար Ռոմերոն (հակառակ ժամանակագրությամբ):

Հոակին Ֆենիքսը հռչակվել Է նրանով, որ «Գլադիատոր» ֆիլմում մարմնավորել Է Քոմոդային: Նա նաեւ հայտնի Է «Նշաններ», «Ռուանդա» հյուրանոցը», «Խորհրդավոր անտառը», «Անցնել սահմանը» եւ «Նա» ժապավեններով: «Վարպետը» ֆիլմում Ֆրեդի Քուելի դերի համար դերասանն անվանակարգվել Էր «Օսկարի»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]