1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կարեն Կարապետյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին

Կարեն Կարապետյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման հարցեր: Վարչապետը կարևորել է երկկողմ տնտեսական համագործակցության դիվերսիֆիկացումը և ընդգծել, որ Հայաստանի ու Ղազախստանի միջև առևտրաշրջանառության ներկա ծավալները չեն համապատասխանում գոյություն ունեցող ներուժին:

Թիմուր Ուրազաևի խոսքով՝ Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացմամբ և պատրաստ է քննարկել տարբեր ծրագրեր ու նախագծեր, որոնք նոր թափ կհաղորդեն տնտեսական կապերի խորացմանն ու ամրապնդմանը:

Այդ համատեքստում, զրուցակիցներն անդրադարձել են արդյունաբերության, գյուղատնտեսության, ճանապարհաշինության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը, Մեղրի ազատ տնտեսական գոտում ղազախական կապիտալի ներգրավման, Երևանով տարանցիկ չվերթների կազմակերպման  հնարավորություններին և մի շարք այլ հարցերի:    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]