Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արտասովոր բնական երեւույթը սաստիկ զարմացրել Է ԱՄՆ-ի բնակիչներին

Արտասովոր բնական երեւույթը սաստիկ զարմացրել Է ԱՄՆ-ի բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Վիրջինիայի նահանգի երկնքում ձգվել Է մի քանի կիլոմետր երկարությամբ վիթխարի ամպ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են ViralHog-ի YouTube-ալիքում զետեղված կադրերը:

Հաղորդվում Է, որ արտասովոր բնական երեւույթը տեղի Է ունեցել փետրվարի 5-ին Վիրջինայի Ռիչմոնդի երկնքում: «Ես նայեցի վարագույրից դուրս եւ տեսա, թե ինչպես Է այդ կախարդական խողովակը ճախրում երկնքում եւ փոխում գույնն ուղղակի մեր բնակելի համալիրի երկնքում: Դա հազվագյուտ տեսարան Էր»,- ViralHog-ը փոխանցում Է տեսահոլովակի հեղինակի խոսքը:

Առեղծվածային երւեույթն իրենից ներկայացնում Է գլանաձեւ ամպ (կամ ամպրոպային օձիք)՝ երկար գլանի նմանության պատճառով: Նման ամպերն իրոք հազվադեպ են հայտնվում երկնքում, ուստի մինչ օրս մինչեւ վերջ ուսումնասիրված չեն գիտնականների կողմից: Ինչպես եւ տեսանյութում, ամպրոպային օձիքը կարող Է գտնվել գետնից ոչ մեծ հեռավորության վրա՝ 100-ից մինչեւ 2000 մետր բարձրությունում: Նաեւ դրա երկարությունը կարող Է հասնել հազար կիլոմետրի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]