1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Եվրախորհրդարանը քվեարկեց «ամառային» եւ «ձմեռային» ժամանակի ԵՄ-ի երկրների անցումը չեղարկելու օգտին

Եվրախորհրդարանը քվեարկեց «ամառային» եւ «ձմեռային» ժամանակի ԵՄ-ի երկրների անցումը չեղարկելու օգտին

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանը բանաձեւ Է ընդունել, որով կոչ Է արվում հրաժարվել Եվրամիությունը «ամառային» եւ «ձմեռային» ժամանակի փոխադրելու պրակտիկայից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 9-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Վեհաժողովի մամուլի ծառայությունում:

Եվրախորհրդարանականները նախօրյակին Ստրասբուրգում կայացած լիագումար նստաշրջանում բանավեճեր են անցկացրել ամառային ժամանակի ԵՄ-ի անդամ երկրների անցնելու հարցի շուրջ:

«Ընդունվել Է բանաձեւ, որը կոչ Է անում Եվրահանձնաժողովին ժամերի տեղափոխումը դադարեցնել այն բանի հիման վրա, որ բազմաթիվ գիտական հետազոտությունները չեն կարողացել ապացուցել դրա որեւիցե դրական հետեւանքը, բայց մատնանշել են մարդու առողջության, գյուղատնտեսության եւ ճանապարհային երթեւեկության համար բացասական հետեւանքների գոյությունը»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

Պատգամավորները կոչ են արել Եվրահանձնաժողովին՝ կատարել «ամառային ժամանակի» անցնելու հետ կապված միջոցառումների մանրակրկիտ գնահատում եւ ընդսմին հանդես են եկել ԵՄ-ի մակարդակով միասնական մոտեցում պահպանելու օտին:

Մինչդեռ, «ամառային» եւ «ձմեռային» ժամանակի Եվրամիության անցումը չեղարկելու օգտին ներկայում արտահայտվել Է հանրակցության անդամ երկրներից միայն մեկը՝ Ֆինլանդիան:

Լուսանկարը` EPA

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]