Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մարտի 1-ի քրեական գործի վարույթը կարճման միտում չունի. ՀՀ գլխավոր դատախազ

Մարտի 1-ի քրեական գործի վարույթը կարճման միտում չունի. ՀՀ գլխավոր դատախազ

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 1-ի քրեական գործի վարույթը կասեցված չէ և կարճման գնալու միտում չունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 9-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Այս պահի դրությամբ գաղտնիության ռեժիմով իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ: Որոշակի արդյունքների վերաբերյալ անպայման կապահովվի համապատասխան հրապարակայնությունը»,- ասաց Դավթյանը:

Նրա խոսքով` բազմաթիվ հանցագործություններ կան, որոնք իրենց բարդությամբ, բազմադրվագությամբ կարող են որոշակի ժամանակ պահանջել բացահայտման համար:

«Մարտի 1-ի քրեական գործի բարդության մասին, կարծում եմ, բոլորս լիարժեք պատկերացում  ունենք: Դա բարդ գործ է, հազարից ավելի հարցաքննում պահանջող, բազմաթիվ փորձաքննությունների կատարման, իրավական գնահատականների խնդիր ունի»,- ընդգծեց Դավթյանը:

ՀՀ գլխավոր դատախազի խոսքով` միայն 2017 թվականին հարյուրից ավել հարցաքննություններ են իրականացվել, տասնյակներով փորձաքննություններ են նշանակվել, որոնք միտված են հանցագործությունը բացահայտելուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]