Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հոկտեմբեր

Մխիթարյանը «Արսենալ»-ի մարզումից հետո աշխատել է նաև հարձակվողների հետ  


ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը աշխատել է թիմի հարձակվողների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «զինագործների» հիմնական մարզումից հետո Հենրիխ Մխիթարյանը շարունակել է մարզումը թիմի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի և Ալեքսանդր Լակազետիի հետ: Հայ կիսապաշտպանը կատարել է մարզիչներից մեկի աշխատանքը ինքնակամ գնդակներ մատակարարելով հարձակվողներին:

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 27-րդ տուրի «Տոտենհեմ»-«Արսենալ» հանդիպումը կկայանա փետրվարի 10-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 16:30-ին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ